Ռուսամետ ու արևմտամետ լինելուց առաջ մի քիչ պետք է մեր իրականության հետ կապ ունենալ


00:48 , 12 փետրվար, 2016
Իսրայել պետության ստեղծման մեջ գլխավոր դերը բաժին էր ընկել Ստալինին: Նաև նրա շնորհիվ կա այս պետությունը: Բայց տարիներ անց Խորհրդային Միությունն արդեն մարզում էր արաբական երկրների բանակներին` նույն Իսրայելի դեմ պատերազմելու համար: Ինչու՞եմ այս ամենը գրում. այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան շատ քաղաքական ուժեր և պետական բարձր պաշտոններ վայելողներ օտար երկրների ավելի են «սիրում», քան իրենցը: Տհաճ է, երբ տեսնում ես ինչպես են կոտրատվում օտարերկրացի ինչ-որ դիվանագետի մոտ: Ռուսամետ ու արևմտամետ լինելուց առաջ մի քիչ պետք է մեր իրականության հետ կապ ունենալ...