Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է մզկիթներում տեսախցիկներ տեղադրելու մասին


00:59 , 12 փետրվար, 2016

Օրերս Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է մզկիթներում տեսախցիկներ տեղադրելու մասին՝ իբր թե ելնելով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու խնդրից: Իրականում Ադրբեջանում դեռևս 90-ականներից առկա է ծայրահեղականների հետ կապված խնդիր, բացի այդ էլ ՝ Ադրբեջանի իշխանությունները հաճախ շահարկում են սույն խնդիրը՝ ազգային փոքրամասնություններին, այն է՝ տեղաբնիկ ժողովուրդներին հալածելու և ճնշելու համար:
Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևը ներկայացնում է այս թեմայի իր մեկնաբանումը: