Մենք շղթաներից չե՞նք ազատվելու


11:38 , 8 հունվար, 2013

Ազատ շփվել... այն դեպքում երբ ազատվում ես նախկին շղթաներից, երբ քեզ ոչինչ ետ չի պահում, ու խոսելիս չես վախենում սխալվել, իսկ այն դեպքում, երբ դա անելը դժվար է, ուրեմն պարզ է, որ դու չես ազատվել այդ կապանքներից` քո սրտի հատակին մնացած երկաթի կտորներից, որոնք նստած են լուռ ու մունջ՝ ավելի բարդացնելով քո մտորումները, ու թե ասում ես՝ վե՛րջ, ես մոռացա՛, ամեն ինչ անցել է, ուրեմն մի՛ մոռացիր նաև ինձ հիշելը մոռանալ, մոռանա՛լ...
Մոռանա՛լ մտածելու մասին, այնքան ուժեղ, որ ես չզգամ, թե դու ոնց ես ինձ հիշում,
այնքան ուժեղ, որ բոլոր հիշողություններդ ջնջվեն,
այնքան ուժեղ, որ ինձ նայելիս չափսոսաս կորստի համար,
այնքան ուժեղ, որ ես քեզ չսիրեմ, ու դու ինձ ազատես այդ շղթաներից, ու մենք ազատվենք այդ շղթաներից: Իսկ եթե մարդը փորձում է մոռանալ, բայց հասկանում է, որ տանող ճանապարհը կլոր է ու միշտ նույն մարդու մոտ է բերում, ուրեմն ի՞նչ է դա կասե՞ս, ճակատագրական շղթանե՞ր՝ Աստծո ուղարկված, թե՞ անհաջողակ մարդկանց մշտական, կրկնվող հանդիպում: