Նովոյե, օչեն խառոշինկոյե ինտերվյու մեժդու Արա Աբրահամյանա


20:00 , 11 փետրվար, 2016

Այսօր մամուլում շրջանառվում է մի նյութ, որում իբրև Արա Աբրահամյանը քաղաքագիտական առումով հասուն պատասխաններ է տալիս լրագրողի հարցերին:
Այն որ Աբրահամյանն էլի էր հարցազրույցներ տվել, բոլորս էլ գիտենք, բայց որ վերջինս նման կիրթ և գրագետ մտքերի է «տիրապետում», իսկական անակնկալ էր:

Ուշագրավ է, որ այս նյութը հպարտորեն տարածում են Աբրահամյանից սնուցվող կայքերը: Այս ամենն այսքան ծիծաղելի չէր լինի, եթե իրականում շատ լուրջ չլիներ:

Առաջարկում եմ հաջորդ անգամ Արա Աբրահմյանի անունից ռուսաց լեզվի ուսուցման դասընթացների նոր կուրս հրապարակել, ընդ որում, մասնավորապես շեշտադրում անել ճիշտ արտասանության հմտությունների զարգացման վրա: