Պահքային թխվածք` նարնջով կեքս
09:00 , 11 փետրվար, 2016
- Մատուցվում է: 2 ժամ անց
- Նախն. ժամանակ: 20 րոպե
- Պատրաստման ժամանակ: 35-40 րոպե
By 11/02/2016
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- նարինջ - 2 հատ
- բուսայուղ - 1/4 բաժակ
- շաքարավազ շագանակագույն - 1/2 բաժակ
- նարինջ - 1 ճ/գդ (կեղև)
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակ
- Նարնջի հյութը քամում ենք։ 3/4 բաժակ հյութ ստանալու համար մոտավորապես 2 հատ նարինջ է հարկավոր։

- Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացում ենք մաղով և ավելացնում ենք աղը։

- Շաքարավազը բուսայուղի հետ խառնում ենք և հարում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։

- Այնուհետև լցնում ենք չոր խառնուրդն ու այդ ամբողջը թեթևակի հարում ենք։
