Հալեպում հրթիռակոծության հետեւանքով մեկ հայ զոհվել է, կան նաեւ վիրավորներ


18:56 , 10 փետրվար, 2016

75552Galatv.am-ը գրում է.

Սիրիայում դարձյալ մեկ հայ զոհվել է, կան նաեւ վիրավորներ:

Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականից: Ըստ թերթի աղբյուրների՝ ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպ քաղաքի Նոր Գյուղ կոչվող հայաբնակ թաղամասը:

Զոհվել է 25-ամյա բնակիչ Գոգո Գիփիչյանը։ Հրթիռակոծությունից եւս մի քանի հայ վիրավորվել է։