Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի շուկայում ստեղծված իրավիճակը


09:00 , 10 փետրվար, 2016

5359fe7a-310c-417a-a139-3fd7836b7403Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել միջազգային նավթային շուկաներում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է PressTV-ն:

«Մենք սատարում ենք ՕՊԵԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության և համագործակցության ցանկացած ձևի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի մի քանի երկրներ հայտարարել են, որ եթե պահպանվի գների իջեցումը, իրենք կփորձեն հասնել տնտեսական շահույթի: Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ «այն, ինչին իրենք ցանկանում են հասնել, ամենևին էլ հանուն տնտեսական շահույթի չէ»:

«Ամուր քաղաքական կամքի առկայության դեպքում նավթի գինը կհավասարակշռվի մեկ շաբաթում»,- ընդգծել է Զանգանեն: