13:02 , 7 հունվար, 2013
Էրեկ «Երջանկության մեխանիկա»-ն նայեցի:
Փորձեցի էսօրվա հետ համեմատել:
Փաստորեն, էսօր չկան ո՛չ գործարանները, ո՛չ նախագծային ինստիտուտները, ո՛չ բանվորները, ո՛չ ինժեներները (որպես դասակարգ):
Բայց իսպոլկոմի էն տականքից, որ ցանկություն ա առաջանում գլխին մի բանով հարվածել, լիքը կա ու բարգավաճում ա, էսօր ուրիշ կերպարով՝ էլ օլիգարխ, էլ նախարար-մախարար, էլ դեպուտատ: Ռեստորանների այլանդակ խնջույքները կան՝ ավելի ճոխ, ավելի սանձազերծ, երաժշտությունը՝ անհամեմատ զզվելի, Կարոն ու Մինասյանը հիմիկվանների համեմատ ակադեմիական են նայվում: Կինոյում սոցիալական ամենամեծ խնդիրը բնակարանայինն էր, բայց Սոնայի էրեխեքը կարծես սոված չէին, էսօր միայնակ մայրը հացի խնդիր էլ պիտի լուծի:
Եսիմ, տխուր մտքեր...