17:13 , 6 փետրվար, 2016Մենք բոլորս էլ ունենք սիրելի ֆիլմ, որը կարող ենք վերադիտել բազմաթիվ անգամ: Իսկ երբեմն այդ ֆիլմերում հնչում են այնպիսի իմաստուն մտքեր, որոնք բառացիորեն դաջվում են մեր ուղեղներում և այլևս դուրս չեն գալիս:
Եկեք վերհիշենք որոշ ֆիլմերից մի քանի խորիմաստ մեջբերումներ.

– Երբեմն ավելի լավ է լռել և ապուշի տպավորություն թողնել, քան բացել բերանը և ապացուցել, որ իրոք ապուշ ես:

– Ես ժամանակ չունեմ: Ես ժամանակ չունեմ անհանգստանալ այն բանի համար, թե ինչպես է դա տեղի ունեցել: Եղածը՝ եղած է:
– Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն պահերի քանակով, երբ երջանկությունից շունչդ կտրվում է:

– Դժվարը ոչ թե որոշում կայացնելն է, այլ դրա հետևանքներն ապրելը:

– Չարը կրում է բազմաթիվ դիմակներ, և ամենավտանգավորը՝ բարերարի դիմակն է:

– Եթե տղամարդը չի դարձել իր երեխաների համար իսկական հայր՝ նա տղամարդ չէ:
Շարունակությունն՝ այստեղ