Կամո Սեյրանյանը` բամբասանքի զոհ


16:40 , 6 հունվար, 2013

Սիրելի հայ ժողովուրդ, եկեք պահենք այն, ինչ ունենք և ոչ թե հալածենք ու ոչնչացնենք մեր ունեցածը: Հիշենք, որ Կամո  Սեյրանյանը առաջին հերթին հայ երաժիշտ է, ինչը բազմիցս նա ապացուցել է հենց իր երաժշտությամբ: Իսկ  երաժշտությունը, ինչպես գիտենք, կապ չունի ընդհանրապես քաղաքականության հետ: Ես չեմ հանդիպել ինչ-որ թերթում կամ համացանցում, որտեղ նշեին, որ Կամո Սեյրանյանը աշխարhահռչակ երաժիշտների է ծանոթացրել հայկական արվեստին, հայկական մաքուր երաժշտությանը: Այդ նույն երաժիշտները ՀՀ Հրապարակում ունեցան մենահամերգ: Մի տարածեք միայն այն լուրերը, որոնք դեմ են այդ երաժիշտներին: Չէ՞ որ եթե այս մարդիկ չլինեն, հայ երաժշտության մասին շատ քիչ մարդիկ կիմանան: Իսկ Կամո Սեյրանյանը, նվագելով այդ ադրբեջանցու հետ, ներկայացնում է հայ արվեստը, հայ երաժշտությունը: