Բաշար Ասադը հայտարարեց, որ կարիք չի տեսնում ընդդիմության հետ բանակցելու ու պատրաստվում է վերջնականապես ջախջախել նրանց


15:25 , 6 հունվար, 2013

‎Ահավոր հետաքրքրությամբ նայեցի 55 րոպե տևողությամբ Բաշար Ասադի ռազմահայրենասիրական ելույթը: Հիմնական թեզը. նա կոչ արեց միասնության ու արդյունքում վստահեցրեց հետաքրքիր մետաֆորայով, որ կարիք չի տեսնում ընդդիմության հետ բանակցելու ու պատրաստվում է վերջնականապես ջախջախել նրանց - հետաքրքիր մետաֆորայի էությունն էլ այն էր, որ ընդդիմությանը համեմատեց հարսի հետ, ով չի ցանկանում ամուսնանալ. «Եթե նրանք չեն ցանկանում ամուսնանալ, ապա որևէ իմաստը շարունակելու նրանց խնդրել»: