Facebook-ը հայտարարել է իր լսարանը 5 միլիարդի հասցնելու ծրագրի մասին


15:18 , 5 փետրվար, 2016

Facebook-ը հայտարարել է իր լսարանը 5 միլիարդի հասցնելու ծրագրի մասինSlaq.am-ը գրում է.

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծրագրում է մինչև 2030 թվականը սոցցանցի լսարանը հասցնել 5 մլրդ մարդու: Այդ մասին նա հայտարարել է ընկերության 12-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ փոխանցում է USA Today-ը:

«Մենք ցանկանում ենք ի վերջո ներգրավել բոլորին և դա անելու ենք ամբողջ աշխարհում իշխանությունների և ընկերությունների օգնությամբ»,- ընդգծել է Ցուկերբերգը:

Facebook-ի ղեկավարը նաև նշել է, որ զարգացող երկրների բնակչության մուտքը համացանց կապահովեն ընկերության կողմից մշակվող Aquila անօդաչու սարքերը: «Դրանք աշխատում են արևային էներգիայով, թռչելու են քաղաքների վրայով և համացանց են բաշխելու: Փոքր-ինչ աննորմալ է հնչում, այնպես չէ՞»,- ասել է նա: