Ձնեմարդ` Gangnam Style ոճով (ֆոտո)


23:04 , 5 հունվար, 2013
Ձնեմարդ` Gangnam Style ոճով
Չինաստանի Հարբին քաղաքում պատրաստել են շատ մեծ ձնեմարդ, որը նման է հարավկորեացի հայտնի ռեփեր PSY-ին, ով կատարում է վերջին շրջանի համաշխարհային հիթը` Gangnam Style-ը: Ինչպես հայտնում են չինական աղբյուրները, ձնեմարդը 6 մետր բարձրություն ունի:
Ինքը` երգիչը հավանություն է տվել ձնեմարդը պատրաստողների վարպետությանը, մեկնաբանելով. 'Ես միշտ լավ տեսք եմ ունեցել նկարներում: Ինչպես որ Հարբինում գտնվող PSY ձնեմարդն է':