Բենզինի գները նվազել են 28 տոկոսով


11:46 , 5 փետրվար, 2016

Եթե վերլուծենք դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ապա կփաստենք, որ նախորդ տարվա ընթացքում դրանց գները նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Դոլարային տեսանկյունից, ամենից շատ նվազել են բենզինի գները: Փաստացի, վերջին երկու տարիներին բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե նայենք այլ երկների գնային քաղաքականությունը, ապա կտեսնենք որ ՀՀ-ում բենզինի գները ավելի մատչելի են:

Նախորդ տարի եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով: Համեմատության համար պետք է նշել, որ Ֆրանսիայում նվազումը կազմել է 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, իսկ Ռումինիայում 7 տոկոս: Ստացվում է որ եվրոպական երկրներում բենզինի գները ավելի քիչ են նվազել քան Հայաստանում: