02:09 , 5 փետրվար, 2016
24-ամյա նիգերուհի Անիֆա Ադամն Instagram-ի իր էջում տեղադրում է Բարբի տիկնիկի լուսանկարները` հիջաբով: Համացանցում հանրաճանաչություն հավաքող նախագիծը ստացել է «Հիջարբի» անվանումը, հաղորդում է Style.Mic-ը:
Մեծ Բրիտանիայում մագիստրատուրան ավարտելուց հետո Անիֆան որոշեց իրականացնել իր մտահաղացումը` ունենալ իր նման հագնվող տիկնիկ:
Նիգերուհին անձամբ է հագուստներ կարում Բարբիի համար:









