16:14 , 4 փետրվար, 2016
2016թ.-ի հունվարի 18-ից 29-ը Հայաստանում՝ Cross առողջության կենտրոնում, տեղի ունեցան Կոմպլեքս հակականգային թերապիայի և Մանուալ լիմֆոդրենաժի սեմինար դասընթացներ, որին մասնակցեցին տարբեր բժշկական հաստատություններից բժիշկներ, ֆիզիոթերապևտներ, բուժքույրեր: Դասընթացն անցկացրեցին պարոն Օլիվեր Գյուլտիգը, ով հանդիսանում է Գերմանիայի լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի գլխավոր մասնագետ և գործադիր տնօրեն և բժիշկ-լիմֆոլոգ Անահիտ Պետրոսյանը: Դասընթացի նպատակ էր գիտական նորությունների տարածումը (know-how transfer) Հայաստանում և այս ոլորտում նոր կադրերի պատրաստումը:
Կոմպլեքս հակականգային թերապիան և Մանուալ լիմֆոդրենաժը կիրառվում է այտուցի համախտանիշի բուժման համար ՝
Առաջնային լիմֆօդեմ- բնածին լիմֆատիկ համակարգի թերզարգացումներ (Միրլոյ-Սինդրոմ)
Երկրորդային լիմֆատիկ այտուց՝
հետվիրահատական (կոնք-ազդրային հոդի պրոտեզավորում)
հետտրավմատիկ (հեմատոմա, սպորտային տրավմա)
պարետիկ (անշարժունակության այտուց)
Ֆլեբօդեմ (երակային կանգային այտուց)
Լիպօդեմ, ճարպային այտուց ( լիպոհիպերտրոֆիա)
Գիրություն (Adipositas)
Քաղցկեղային հետվիրահատական երկրորդային լիմֆօդեմ (կրծքագեղձի ռադիկալ կամ մասնակի վիրահատումից հետո):
Կոմպլեքս հակականգային թերապիայի և Մանուալ լիմֆոդրենաժի օգնությամբ նպաստում ենք հետվիրահատական վերականգնողական գործնթացի ճիշտ կազմակերպմանը և հետագա բարդությունների կանխարգելմանը, ինչպիսիք են՝ այտուցի պրոգրեսիվ աճը, այտուցի հետևանքով ֆիբրոզ փոփոխությունների:
crosscenter.am
011 773 773





