«Բանկրոտ» բառի ծագումնաբանությունը


16:53 , 5 հունվար, 2013

Բանկրոտ բառը առաջացել է «նստարան» (bancus) և «կոտրած» (ruptus) բառերից: «Բանկ» բառով սկզբում անվանում էին այն նստարանները, որոնք դրված էին մարդաշատ վայրերում, որտեղ գումար փոխանակողները և գումարներ տոկոսով տրամադրողները հենց այդ նստարանի վրա զբաղվում էին իրենց գործունեությամբ: Այն ժամանակ, երբ նստարանի սեփականատերը անվճարունակ էր դառնում, նա կոտրում էր իր նստարանը և հեռանում: