Գաբրիել Գարսիա Մարկես. քաղվածքներ


16:09 , 5 հունվար, 2013

1. Անհրաժեշտությունը շան մռութ ունի:

2. ՁԻԱՀ-ն ընդամենը խիզախում է ավելացնում սիրո մեջ: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել, մահացու հիվանդության պես:

3. Մարդը հողին կապված չէ, եթե այնտեղ չի հանգչում նրա հանգուցյալը:

4. Սիրահարվելու հուզմունքը դադար չէր գտնում բացի մահճակալում: «Հարյուր տարվա մենություն»

5. Հաշտության մեկ րոպեն ավելի արժե, քան մի կյանք ընկերությունը: Ուրսուլայից, «Հարյուր տարվա մենություն»

6. Անհատը չի մահանում, երբ պետք է, այլ երբ կարող է: Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, «Հարյուր տարվա մենություն»

7. Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ: Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, «Հարյուր տարվա մենություն»

8. Ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է: «Հարյուր տարվա մենություն»

9. Անցյալը կեղծիք է, հիշողության համար վերադարձի ճամփա չկա և յուրաքանչյուր անցած գարուն կորած է, իսկ ամենախենթ ու ամուր սերը վաղանցիկ երևույթ է: «Հարյուր տարվա մենություն»

10. Եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես շատ հստակ գիտեմ, որ կանայք են կառավարում աշխարհը:

11. Սրտի հիշողությունը վատը վերացնում է, լավը` խոշորացնում:

12. Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները մեզ համառորեն պատմում են անկարևոր, առօրյա պատմություններ: