5 պատճառ, թե ինչու է Սիրուշոյի վերջին տեսահոլովակը հիասթափեցնող և ոչինչ չասող


19:30 , 3 փետրվար, 2016

Հայկական երգարվեստին առանձնապես չեմ հետևում: Իմ երաժշտական ճաշակը և մեր երգիչ-երգչուհիների մատուցած երաժշտությունը ոչ մի ընդհանուր բան չունեն: Բայց, լինելով ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, միշտ տեղյակ եմ լինում մեր շոու բիզնեսի վերջին նորություններին: Հիշում եմ, մի քանի ամիս առաջ ընկերուհիս զանգեց. «Աննա, լսիր, Սիրուշոն նոր երգ ա հրապարակել, շատ լավն ա»: Մտա Ֆեյսբուք, ընկերներիցս շատերն էին կիսվել Սիրուշոյի նոր երգի հղումով, լսեցի իհարկե: Չեմ ասի, թե շատ հավանեցի, բայց կարևորը՝ կլկլոց չէր:

Անցավ մի քանի ամիս, ես արդեն մոռացել էի Սիրուշոյի երգն էլ, Սիրուշոյին էլ, երբ համացանցը «ցնցեց» Սիրուշոյի` «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս տեսահոլովակին չանդրադառնալ, իհարկե, չեմ կարող: 

Անդրադարձս կանեմ կետերով: Եվ այսպես, 5 պատճառ, թե ինչու է Սիրուշոյի վերջին տեսահոլովակը հիասթափեցնող և ոչինչ չասող.

Ցավում եմ, որ արդեն անգամ մեր շոու բիզնեսի ամենավառ երգչուհին մեզ ոչնչով չի զարմացնում...