Հոգեբանական թեստ, որը ճիշտ է 95%-ով. ի՞նչ տեսար առաջինն այս նկարում. ընտրի՛ր տարբերակն ու նայի՛ր պատասխանը


16:15 , 3 փետրվար, 2016

Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարում.

 Աղջի՞կ, փշրանքնե՞ր, արտացոլա՞նք, թե՞ սպիտակ գիծ։

test-ss00020

Աղջիկ – դուք ունեք, կունենաք ամուր և լավ ընտանիք: Դուք պետք է հետ վերադառնաք Ձեր կիսատ թողած գործին, ինչը Ձեզանից շատ ջանքեր կխլի: Հնարավոր է վեճ հարազատների հետ:

Փշրանքներ – հնարավոր են փոքրիկ ընդհարումներ Ձեր ընտանիքի անդամների կամ Ձեզ նախանձող մարդկանց հետ: Դուք ուժեղ մարդ եք և հիշեք, որ յուրաքանչյուր փշրանք կարելի է հավաքել և մեկ ամբողջություն ստանալ, ուղղակի պետք է ջանք գործադրել:

Արտացոլանք – Իրականության արտացոլանք: Բարենպաստ շրջադարձ կյանքում և գործերում, հուզական առողջ վիճակ: Եթե Դուք տեսել եք Ձեր իրական արտացոլանքը, դա լավ նշան է, Դուք խնդիրներ չունեք՝ Ձեր սեփական «Ես»-ն ընդունելու հետ կապված: Ձեր հուզական առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Սպիտակ գիծ – նշանակում է մեծ փոփոխություններ Ձեր կյանքում, Դուք կրքոտ, բուռն անձնավորություն եք։ Որտեղ պետք է ցածր խոսել, Դուք մեծ ոգևորությամբ եք խոսում, որտեղ պետք է հանգիստ նստել, Դուք ցատկոտում եք: Եթե Դուք Ձեզ չզսպեք, ապա կկորցնեք Ձեր բոլոր գործընկերներին: