Զինդատախազությունը ստուգել է «Երևան-սիթի»-ի բոլոր խանութները. Հայտնի են արդյունքները


02:55 , 3 փետրվար, 2016

sNPB8xgw9bXW2cqMsBLHRcW6Aq«Երևան-սիթի» խանութներում զինվորների համար նախատեսված խտացրած կաթի առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից տեղեկացրին, որ համացանցում հայտնված՝ «Երևան-սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է վաճառքի ոչ ենթակա, զինվորների համար նախատեսված խտացրած կաթ» վերտառությամբ 01.02.2016թ. հրապարակման կապակցությամբ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ինչպես Երևան քաղաքի «Երևան-սիթի» սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում, այնպես էլ ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում և պարենային պահեստներում:

Ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում և պարենային պահեստներում խտացրած կաթ ապրանքատեսակի պակասորդ չի հայտնաբերվել:

Լուսանկարը՝  iravaban.net-ի