23:54 , 2 փետրվար, 2016
Araratnews.am-ը գրում է.
Պերմի «Ամկարի» ղեկավար կազմի անդամ Դենիս Մասլովը R-Sport-ին հայտնել է, որ ակումբը բանակցում է Կարագանդայի «Շախտյորի» հետ և հնարավոր է թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վարձավճարով տեղափոխվի Ղազախստան: Փոխանցում է Armfootball.com-ը:
«Մենք բանակցում ենք «Շախտյորի» հետ: Խոսքը Ռոբերտ Արզումանյանի վարձավճարով «Շախտյոր» տեղափոխվելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 1 տարով»,- ասել է Մասլովը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայում է, որտեղ հավաք է անցկացնում «Շախտյորը»: