Պահակի, բեռնակրի, բանվորի աշխատանքի մեջ «զապադլո» տեսնելն ապացուցում է ձեր հոգու ու ուղեղի բացակայությունը


10:35 , 2 փետրվար, 2016

Մի քանի լրատվականում տեսա, թե նորանշանակ դատավորներից մեկը տասներկու տարի առաջ պահակ էր աշխատել, ու գնաաաաաց տակի նյութերում ու տակի քոմենթներում. խի-խի-խի, խա-խա-խա, պահակ, յաաախք, ողբամ քեզ, հայոց աշխարհ, երկիրը երկիր չի.....

Ինչ ասեմ ձեզ, ա՛յ բոմժեր, պահակի, բեռնակրի, բանվորի աշխատանքի մեջ զապադլո տեսնելը միայն ապացուցում է բնության մեջ ձեր հոգու ու ուղեղի իսպառ բացակայությունը: