Ձեր առևտուրն արել-արել եք, գոնե ժողովրդի վրա թանկ գնով մի՛ «ծախեք»


21:31 , 1 փետրվար, 2016
Բա չիմացաք, Դաշնակցությունը հանուն ազգի փրկության հայ ժողովրդի տեսակի ու հայ գենի պահպանման ինքնազոհության ա գնում՝ ենթարկվելով անմարդկային տանջանքների: Իսկ էդ «տանջանքները» ոչ ավել, ոչ պակաս նախարարի, առնվազն՝ մարզպետի պաշտոնների տեսքով են: Հետո, հենց գա արած-չարածի համար պատասխան տալու ժամանակը, դաշնակները դուրս կգան կոալիցայից՝ դառնալով հուժկու ընդդիմություն: Հատկապես, երբ առջևում 2017-ի խորհրդարական ընտրություններն են:
Հ.Գ. Ձեր առևտուրն արել-արել եք, գոնե ժողովրդի վրա թանկ գնով մի՛ «ծախեք»: