Վերցրեք ձեր կրոնն ու դպրոցից հեռացեք


18:18 , 1 փետրվար, 2016
Այս ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում։ Ի՞նչ կրոնի դաս, ի՞նչ չգիտեմ Տեր Թոդիկ։ Վերցրեք ձեր կրոնն ու դպրոցից հեռացեք։ Դպրոցը կրոնական խավարամտության որջ չէ։ Երեխաների ուղեղները մի՛ թունավորեք կրոնական բթամտությամբ։
Եթե շատ եք ցանկանում, որ երեխաները լավ մարդիկ մեծանան, մտցրեք բարեկրթության ժամեր և երեխաներին դաստիարակեք համաշխարհային գրականության դասականների կերտած բարեկիրթ կերպարների օրինակներով։
Ո՞վ ասեց որ աստվածաշնչյան պրիմիտիվ առակներն ավելի խելացի մտքեր են պարունակում, քան համաշխարհային դասականների գրքերը։
Մեր դպրոցները սերունդ պիտի կրթեն 21-րդ դարի, այլ ոչ թե 17-րդ դարի համար։
Հեռացրեք միջնադարը մեր դպրոցներից։