Ռոբերտ Արզումանյանը կարող է կարիերան շարունակել Կարագանդայի «Շախտյորում»


17:28 , 1 փետրվար, 2016

robert_arzumanyan_newsAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկարի» ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Թուրքիա, որտեղ ուսումնամարզական հավաք անցկացնում Կարագանդայի «Շախտյորը», հաղորդում է Armfootball.com-ը:

Հայ պաշտպանը կհանդիպի ղազախական ակումբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sports.kz-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ամկար» է տեղափոխվել ղազախական «Ակտոբեից», իսկ «Շախտյորում» ժամանակին խաղացել է Գևորգ Ղազարյանը: