14:00 , 1 փետրվար, 2016«Ֆուլ հաուս» սիթքոմի Հրաչը՝ իրականում Մոսո Կարապետյանը, վերջերս ԱՄՆ-ում նշանվեց։ Նրա ընտրյալն ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանն է, ով յոգայի մասնագետ է:

BlogNews-ի հետ զրույցում Մոսոն հայտնեց, որ սիրելին օրերս ժամանել է Հայաստան։ «Այս 2 օրը հանգստանանք, կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Մոսոն ու հավելեց, որ ամուսնության օրն արդեն նշանակված է՝ հարսանիքը կկայանա ապրիլի 30-ին։ «Հարսանիքը նախատեսում ենք Հայաստանում անել։ Հայկական ավանդական հարսանիք ենք անելու»,- նշեց նա։
Ամուսնությունից հետո զույգն այստեղ կապրի, թե կտեղափոխվի ԱՄՆ, ըստ դերասանի, դեռ որոշված չէ։

Իր խոսքում Մոսոն Քրիստինային արդեն անվանում էր կինս, նրանից հետաքրքրվեցինք՝ միասի՞ն են ապրում։ «Չէ, ուղղակի արդեն նշանված ենք, շուտով ամուսնանալու ենք, այդպես եմ ասում»,- պատասխանեց Մոսոն։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի