Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը վերջին ամիսներին տվել են ամենաշատ զոհերը


13:02 , 1 փետրվար, 2016

Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը վերջին ամիսներին տվել են ամենաշատ զոհերը: Թուրքիայում հունիսին վերսկսված ՔԲԿ-ի զինյալ գործողությունների հետևանքով Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը 34 տարվա մեջ կրել են ամենամեծ կորուստները: Վերջին 7 ամիսներին ՔԲԿ-ի հետ բախումներում սպանվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 51 զինծառայող: Ոստիկանության հատուկ ուժերի թվաքանակը կազմում է մոտ 8 հազար, և կառավարությունը փորձում է դրանց թիվը կրկնապատկել` նոր «կամավորության» սկզբունքով համալրումների միջոցով: Նախորդ տարվա հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական անվտանգության ուժերի ընդհանուր կորուստների թիվը հասնում է 240-ի: Ոստիկանության նման մեծ կորուստները պայմանավորված են նրանով, որ ՔԲԿ-ի գործողությունները վերջին շրջանում հիմնականում տեղի են ունենում քաղաքային բնակավայրերում, որտեղ շատ հաճախ բախումների մեջ են մտնում ոստիկանական ուժերի հետ: