Զինվորների համար նախատեսված խտացրած կաթը վաճառելու մասին


09:55 , 1 փետրվար, 2016

Ֆեյսբուքում ակտիվ տարածում են այս նկարը և շեշտում, որ գնել են «Երևան սիթի» խանութների ցանցից: Դե, բնականաբար, արդեն համացանցով սկսել են մե վայնասուն դնել, մե քննադատություն անել՝ առանց պարզելու հանգամանքները: Ես՝ որպես առևտրի և արտադրության ոլորտում գտնվող մարդ, փորձեմ մեկնաբանել:
Նման պարագայում կա 3 տարբերակ:
1. Նկար տարածողն ուղղակի ստում է, որ գնել է երևանյան խանութներից մեկից (մարզերում հնարավոր է), ինչին ավելի շատ եմ հակված:
2. Տեղի է ունեցել արտադրողի անփութություն կամ ժլատություն, այսինքն՝ Պն-ի համար նախատեսված արտադրանքի պիտակներն են խառնվել, կամ պիտակների քանակը շատ է պատվիրած եղել, և նույն պիտակը վաճառքի համար նախատեսված խմբաքանակի համար էլ են փակցվել:
3. Սուպերմարկետներում և շտրիխ կոդերով գույքագրում անող խանութներում գրեթե անհնար է նույն ապրանքը տարբեր գներով տարբեր մարդկանցից ստանալ, ըստ ձեզ՝ ո՞նց եք պատկերացնում՝ ո՞նց կարող է, ասենք, զորամասի պահեստապետը կամ ինչ-որ աշխատող մտնել խանութների ցանց, ուրիշ ֆիրմայի արտադրանքն առաջարկել, իսկ նրանք էլ էդ մասշտաբների մեջ բռնեն այդ մի արկղը կամ ավելին՝ ամբողջ խմբաքանակը ստանան: Դա առաջինը կնկատեն հենց արտադրող կամ ներմուծող ֆիրմաները և լուրջ խնդիրներ կառաջացնեն խանութի համար: