18:17 , 31 հունվար, 2016Մտածում եք` սա մեքենայի դիմապակուց արված լուսանկա՞ր է:

Ահա և ոչ: Վրձինն ու ներկերն այս տղայի ձեռքերում ձեռք են բերում ցանկացածին խաբելու ունակություն:
Թույլ տվեք ներկայացնել. Ֆրենսիս Մակ Կրորի՝ անձրևի տիրակալը:

Այս հանճարեղ նկարիչը ծնունդով Իռլանդիայից է, որտեղ գրեթե տարվա կեսը վատ եղանակ է լինում: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ անձրևն այդքան հոգեհարազատ է այս վարպետին:

Ահա նրա առաջին՝ անձրևի անմեղ կաթիլը:

Անձրև նկարող նկարիչը դեռ շատ երիտասարդ է, բայց արդեն համաշխարհային ճանաչում է վայելում:
Զարմանալի չէ, քանի որ նրա ստեղծագործությունները ունակ են խաբել նույնիսկ ամենասրատես աչքին: