12:53 , 31 հունվար, 2016
Դժվար է պատկերացնել, թե երբեմն մարդիկ ինչի են պատրաստ հանուն արտաքին գեղեցկության: Իտալուհի Ֆուլվիա Պելլեգրինոն բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել: Արդյունքում՝ կատարյալ աղետ:
Բայց, եթե դուք կարծում եք, որ գիտեք նրա պատմությունը, ապա դուք սխալվում եք: Նրա այժմյան կերպարի տակ ավելի դաժան իրականություն է թաքնված:
Ֆուլվիան ծնվել է տիպիկ կաթոլիկ ընտանիքում և ողջ մանկությունն անցկացրել է խիստ կրոնական արգելքների մեջ: Դեռահասության տարքում, նա հանկարծ նկատեց, որ շատ է տարբերվում մյուսներից. Ֆուլվիան տղա էր ծնվել՝ Ֆուլվիո: Բայց դեռ մանուկ հասակից նա երազում էր կին լինելու մասին:
Վախենալով խայտառակել իր կրոնապաշտ ընտանիքին՝ Ֆուլվիոն ամեն ինչ անում էր իսկական տղամարդ դառնալու համար. Նա գնում էր որսի, թանկարժեք մեքենաներ էր գնում, սովորեց գումար վաստակել:
24 տարեկանում Ֆուլվիոն հանդիպում է Մարիսային: Ծնողների պնդմամբ նրանք շուտով ամուսնացան: Կնոջից գաղտնի նա պարբերաբար գեյ-ակումբներ էր հաճախում, կանացի հագուստ էր հագնում և դիմահարդարվում էր: Իր երկակի կյանքը նա թաքցնում էր իր ընտանիքի բոլոր անդամներից:
16 տարի ամուսնացած լինելուց հետո Ֆուլվիոն որոշեց բացել գաղտնիքը:
Ֆուլվիոն հայտարարեց, որ պատրաստվում է դիմել սեռափոխության վիրահատության: Մարիսան շոկի մեջ էր:
Հանուն իր երազանքի Ֆուլվիոն վաճառեց իր ողջ ունեցվածքը: Նրա եղբայրները, մայրը և հայրը երես թեքեցին նրանից: Բոլորը հրաժարվեցին նրանից: Բացի Մարիսայից, ով եկեղեցում երդվել էր միշտ նրա կողքին լինել և աջակցել ցանկացած հարցում:
Ֆուլվիոյի հայրը փորձում էր նրան հոգեբուժարան ուղարկել:
Կրծքերի մեծացման 4 վիրահատություններից, քթի վիրահատությունից և 150 ձգելու գործընթացներից հետո, 56 տարեկանում նա վերջապես դառավ այն մարդը, ում մասին միշտ երազել էր: Բայց տղամարդու սպասելիքները մի փոքր այլ էին…
Ֆլուվիան ցանկանում էր լինել ինչպես Ալլանա Ստարրը, ով նույնպես սեռափոխության վիրահատության է դիմել:
Իտալուհին չի պատրաստվում կանգ առնել: Նա շարունակելու է վիրահատությունները, մինչև իդեալական դառնալը:
Վիրահատությունների վրա նա արդեն 75.000 դոլար է ծախսել: Քայլելով իր հարազատ քաղաքում, նա լսում է, թե ինչպես են մարդիկ իր հետևից խոսում և վիրավորում: Հոր թաղմանը նրան չեն թողել ներկա լինել:
Սակայն Մարիսան հավատարիմ է մնում իր ամուսնուն: Նա հոգ է տանում իր «քրոջ» մասին:
Թե ով է այս պատմության մեջ իրական հերոս, որոշեք դուք: