Անաստասիա Գալուստյանը 15-րդն է Եվրոպայի առաջնությունում


13:36 , 30 հունվար, 2016

Lragir.am-ը գրում է.

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր` զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքեց 215,45 միավոր:

Լուսանկարը՝ Getty Images