Գրիգոր Լուսավորչի հայրն արքայասպան է


10:21 , 30 հունվար, 2016
Խորենացի եմ կարդում: Պարսից Պարթևյան հարստությունը դավադրաբար կործանած Սասանյան Արտաշիրը, որպեսզի նույնին հասնի Հայաստանում, Պահլավ Անակին (պարթևների մի ճյուղի ժառանգին) թագավորությունում 2-րդը դարձնելու խոստմամբ ճամփում է մեր երկիր՝ խաբեությամբ սպանելու Խոսրով արքային: Իբր պարսից հեծելազորից հալածական՝ սա մոտենում է սահմանին: Ուտիքում գտնվող հայոց գահակալը, լսելով լուրը, օգնական զորագունդ է ուղարկում Կորդուք, ապա և Անակին բնակվելու իրավունք տալիս Արտազ գավառում: Այստեղ էլ նենգամիտի կինը հղիանում է Գրիգորից:
Երեք տարի անց Անակին հաջողվում է սպանել դյուրահավատ Խոսրովին, իսկ նրա զավակին վիճակված էր մեկ այլ ճանապարհով սասանել հայոց պետությունը, ինչի դիմաց մոռացկոտ սերունդները սրբոց շարքը դասեցին՝ մակդիրելով լուսավորիչ...