Facebook-ն ու Instagram-ը կարգելեն զենքի առցանց առևտուրը


09:10 , 30 հունվար, 2016

weapons_290613Facebook ընկերությունը մտադիր է հայտարարել սոցցանցում մասնավոր օգտատերերի միջև հրազենի առքուվաճառքի գործարքի պայմանների համաձայնեցման արգելքի ներմուծման մասին։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։

Լիցենզավորված վաճառողները կպահպանեն սոցցանցում զենք գովազդելու իրավունքը, սակայն գործարքները պետք է կնքվեն առանց Facebook-ն օգտագործելու։

New York Times-ի փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև Instagram-ին, որը նույնպես պատկանում է Facebook-ին։

Ինչպես նշում է թերթը, ընկերությունն ավելի վաղ Facebook-ի և Instagram-ի օգտատերերին արգելել էր սոցցանցերում վաճառքի դնել դեղորայք և թմրամիջոցներ։