Հասարակությունը վրաց-հայկական մշակութային հակամարտության մեջ լուռ է ու տանուլ է տալիս


22:09 , 29 հունվար, 2016

Հմմմմմմմմ.....
Ասում էի տասերկու թվի արդեն ապրիլից, որ եկեղեցին տալու են վրացիներին ու ահազանգել եմ բոլոր պատկան մարմիններ... Բոլոր հնարավոր... Քաղկեդոնականը հիմք ընդունելով՝ տվեցին ու կռիվ քցեցին մեր ու վրացիների միջև՝ իրենց ձեռքերը լվալով

Հասարակական աղաղակ ու պետիցիա չեղավ: Հասարակությունը վրաց-հայկական մշակութային հակամարտության մեջ լուռ է ու տանուլ է տալիս. հազար օրինակ կբերեմ ու հազար ժամանակ, աղաղակը եղել ու մնացել է ձայն բարբարոյ անապատի... Ցավում եմ:
Ցավում եմ, երբ վրացիներն ասում են, որ վրացական եկեղեցներում կնունքն ու անվանակոչությունը թանկ է եղել, ու իրենց պապերը գնացել են հայկական եկեղեցի և մկրտվել որպես հայ. շվիլիների իրականությունը փակում են սրանով:
Ցավում եմ, որ ով վատ բան է անում էնտեղ, հայ են հռչակում, անգամ ԲՈՒԲԱՅԻՆ... Ցավում եմ...

Առաջին գործող (կգա էդ օրը) Անիի եկեղեցին լինելու է վրացական ու ոչ քաղկեդոնական:
ՀԱՅԵ՛Ր, Ո՞ՒՐ ԵՔ։