Ինչպես հասկանալ՝ տղամարդը սիրահարվա՞ծ է, թե՞ ոչ


15:13 , 29 հունվար, 2016

Սիրահարված տղամարդն ու պարզապես սեթևեթողն ամբողջովին տարբեր մարդիկ են: Կին-տղամարդ փոխհարաբերությունների փորձագետ Վոդիմ Կոլեսնիկովը նշում է սիրահարված տղամարդու հետևյալ 5 նշանները:

Այսպես, «ուղղակի տղամարդու» կարգավիճակից անցնելով սիրահարվածության` նա.

· Իրեն արտասովոր է պահում: Պատմում է հնացած անեկդոտներ ու հենց ինքն էլ ծիծաղում է դրանց վրա: Եվ Ձեր հավանությանն արժանանալը չափազանց կարևոր է նրա համար:

· Անընդհատ փորձում է որսալ Ձեր հայացքը: Եթե դա նրան չի հաջողվում, նա սևեռվում է այն կետին, որին այդ պահին նայում եք Դուք:

· Եթե, ի վերջո, չի կարողանում որսալ Ձեր հայացքը, միևնույնն է, չի պատրաստվում Ձեզ հանգիստ թողնել: Ուշադիր լինելու դեպքում անպայման կնկատեք, որ նրա հայացքը սևեռված է մի կետի, որը գտնվում է կզակից քիչ ներքև, կրծքերից` քիչ վերև: Իրականում դա նրան թույլ է տալիս պերիֆերիկ տեսողությամբ «ընկալել» Ձեր շուրթերն ու կրծքերը միաժամանակ:

· Շարժվում է ավելի արագ և քաոսային: Շարժումների կոորդինացիան փոքրանում է: Անգամ ամենաճարպիկ տղամարդը սիրահարված վիճակում կարող է շփոթվել:

· Անընդհատ փորձում է հպվել Ձեզ: