Ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից


10:37 , 29 հունվար, 2016
Հարգելի՛ քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների, տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի՝ հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: