«Ուրալը» ոչ-ոքի խաղաց Բուխարեստի «Դինամոյի» հետ. Էդգար Մանուչարյանը՝ գոլի հեղինակ


22:04 , 28 հունվար, 2016

Armfootball.com-ը գրում է.

Եկատերինբուրգի «Ուրալը» նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Բուխարեստի «Դինամոյի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Խաղին հենց սկզբից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստԷդգար Մանուչարյանը: Վերջինս դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը 30-րդ րոպեին 11 մետրանոցից: Մանուչարյանը փոխարինվել է 68-րդ րոպեին: