12 հայտնի ու հաջողակ մարդիկ, ովքեր իրենց կարիերան սկսել են «McDonald՝s»-ում


23:15 , 28 հունվար, 2016

Ինչպես երևում է՝ բավականին տարածված է կարիերան «McDonald՝s»-ից սկսել։ Պարզվում է՝ իրենց առաջին քայլերն են այստեղ արել շատ հայտնիներ. նույնիսկ «Amazon» ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն է աշխատել այստեղ։

Ահա մի քանի այլ հայտնի մարդիկ, ովքեր կարող են իրենց «McDonald՝s»-ի «շրջանավարտ» համարել։

 1  Ռեյչել Մաքադամս

mcadams-getty.jpg

Մաքադամսի պնդմամբ՝ ինքն այնքան էլ լավ աշխատակից չէր։

Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչու էին նրանք ինձ պահում։ Ես երազկոտ ու ծույլ էի, և նրանք միայն ինձ հնարավորություն էին տալիս լինել այն «բարեհամբույր ձայնը», որը ողջունում էր քեզ, երբ ռեստորան էիր մտնում։

 2  Ջեյ Լենո

jay-leno-getty.jpg

Այսօր արդեն հայտնի ամերիկացի հումորիստ, դերասան, գրող, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Ջեյ Լենոն 70-ականներին աշխատում էր «McDonald՝s»-ում։

 3  Ֆրեդ Դարսթ

fred-durst-getty.jpg

Երաժիշտ և կինոռեժիսոր, այժմ արդեն միլիոնատեր Ֆրեդ Դարսթը նույնպես «McDonald՝s»-ի աշխատակից է եղել Ֆլորիդայում։

 4  Շերոն Սթոուն

sharon-stone-getty.jpg

Աշխարհահռչակ դերասանուհի Շերոն Սթոունը նույնպես «McDonald՝s»-ի «շրջանավարտ է»։  

 5  Սիլ

seal-getty.jpg

Սիլը «McDonald՝s»-ում երկու շաբաթ է աշխատել։

 6  Էնդի Քարդ

andy-card-getty.jpg

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավարը նախկինում «McDonald՝s»-ի աշխատակազմի անդամ էր։

 7  Փոլ Ռայան

paul-ryan-getty.jpg

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակը, հիշելով «McDonald՝s»-ում աշխատելու տարիները, նշել է.

Մենեջերը կարծում էր, որ ես հաղորդակցական հմտություններ չունեի վաճառասեղանի մոտ աշխատելու համար, և հիմա ես Կոնգրեսում եմ։ 

 8  Կարլ Լյուիս

carl-lewis-getty.jpg

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Կարլ Լյուիսն այժմ էլ ազատ ժամանակն անց է կացնում «McDonald՝s»-ում աշխատելով։

 9  Փինք

pink-getty.jpg

Երգչուհի Փինքը, սակայն, դժկամորեն է հիշում «McDonald`s»-ում աշխատելու տարիները.

Երբեմն ես երազ եմ տեսնում, որ վերադարձել եմ այնտեղ, կոտրված եմ ու աշխատում եմ «McDonald`s»-ում։ Դա վատագույն մղձավանջն է, որովհետև ես երբեք չեմ ցանկանա կրկին այնտեղ վերադառնալ։ Ես չափազանց շատ եմ աշխատել՝ հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա եմ։

 10  Ջո Քերնան

joe-kernan-getty.jpg

Ինդիանայի նախկին նահանգապետը «McDonald`s»-ում աշխատելուց հետո ծառայեց ԱՄՆ նավատորմում, իսկ հետո դարձավ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ բնակավայրի կառավարիչը։

 11  Շանայա Տվեյն

shania-twain-getty.jpg

Մինչև քանթրի և փոփ արտիստ դառնալը Շանայան աշխատում էր Օնտարիոյի «McDonald`s»-ում։  

 12  Ջեյմս Ֆրանկո

james-franco-getty.jpg

Նույնիսկ մի շարք հայտնի ֆիլմերում ունեցած իր դերերում Ֆրանկոն անկեղծանում է, որ կարիքի դեպքում նա կրկին աշխատանքի կանցնի «McDonald`s»-ում։

Ես գիտեմ, որ կարիքի դեպքում «McDonald`s»-ը միշտ իմ կողքին է եղել, երբ ուրիշ ոչ ոք չի եղել։