Իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներն իրենց կաբինետներում էնքան են փակված մնացել, որ նեխել են


20:15 , 28 հունվար, 2016

Կատակը՝ կատակ, բայց իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներն իրենց կաբինետներում էնքան են փակված մնացել, որ նեխել են ոչ միայն արտաքնապես, այլև այսահարվում են հասարակ մարդկային շփումից: Եթե իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ վարքագիծը քաղաքական մշակույթի, բյուրոկրատիզմի անվերապահ գերիշխանության, տեղ-տեղ տգիտության արդյունք է, ապա հոգևորականների դեպքում սա ուղղակի աններելի ու դատապարտելի է: Լրագրողները մտենում են Կճոյանին, վերջինս փախչում է այնպիսի արագությամբ, տեսախցիկներից խուսափում այնպիսի աճպարարությամբ, կարծես Յապոնչիկի օգնականն ա կամ հենց ինքը՝ օրենքով գող Նավասարդ Կճոյանսկին:

Ոչ մեկ չի ասում, որ հոգևորականը մեքենա չպետք է վարի, ջինս չպետք է հագնի, սակայն երբ այդ ամենն արվում է անթաքույց ցինիկությամբ և դեմքի խոժոռ արտահայտություններով, ծիպը «Վայ քու արա, էլի սկսան դայաղվել», ապա թող ոչ մի հոգևորական չզարմանա, որովհետև սեփական ժողովրդից այսօրինակ երկատվածությունն այլ արձագանքի արժանանալ չէր կարող: