05:35 , 28 հունվար, 2016
Օրեր առաջ այս հայտարարությունից և «Երևան Ջուր» զանգահարելուց հետո երեկ առավոտյան աշխատակիցներն արագ արձագանքեցին և եկան մեր տուն: Նախ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել արագ արձագանքման համար: Սակայն ի՞նչ արեցին աշխատակիցները. եկան, ջրի ծորակից մեկ բաժակ ջուր վերցրեցին՝ որպես նմուշ և ասացին, որ տանում են լաբորատոր փորձաքննության, որ տեսնեն ջրի որակը, իհարկե ես ասեցի, որ կարիք չկա փորձաքննության, քանի որ այսպես էլ պարզ երևում է ջրի հետ եկող ավազը, ինչևիցե, տարան փորձաքննության: Այսօր փակ համարից զանգ ստացա «Երևան Ջրից».
- Բարև Ձեզ, Դուք բողոք էիք ներկայացրել խմելու ջրի աղտոտվածության համար, ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ձեր ջուրը շատ մաքուր է և ոչ մի քիմիական նյութ չի պարունակում:
Իսկ իմ հարցին, թե արդյո՞ք ավազը և ցեխը կարելի է խմել, աշխատակիցը պատասխանեց, որ դա իրենց խնդիրը չէ, որ դրանք արդեն դրսում գտնվող ջրի խողովակներից են, իրենք չեն կարող այդ խնդիրը լուծել, և որ դիմեմ համատիրությանը:
ՀԱՐԳԵԼԻ՛ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԹԵ ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԴԻՄԵԼ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՎԱԶԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԻ, ՉՆԱՅԱԾ ԻՐԵՆՑ ԷԼ ԿԴԻՄԵՄ: