Իմ հայկակա՛ն բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր


00:38 , 28 հունվար, 2016

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ հայկական բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել. կատարված հերոսությունների ու սխրանքների համար` հազար շնորհակալություն:

Սիրելի՛ մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար:

Սիրելի՛ գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար:

Սիրելի՛ սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:

Սիրելի՛ զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով` պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունն ու խաղաղ առօրյան:

Իմ հայկակա՛ն բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը: