Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում


20:59 , 27 հունվար, 2016

Yn.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: