20:07 , 27 հունվար, 2016
Նյու Ջերսիում բնակվող 26-ամյա ռուս Միխայիլ Վարշավսկին 2015 թ-ի աշնանը «People» ամսագրի կողմից ճանաչվեց մոլորակի ամենասեքսուալ բժիշկ։ Ինչքան էլ զարմանալի հնչի, հայտնիությունը չօգնեց թերապևտին գտնել իր երկրորդ կեսին։ Որպեսզի լուծի այդ խնդիրը, նա մասնակցեց բարեգործական աուկցիոնի։

Նրա հետ համագործակցեց ԱՄՆ-ում հայտնի ծանոթությունների կայքերից մեկը՝ «Coffee Meets Bagel»։ Աուկցիոնին մասնակցելու համար պետք է գումար նվիրաբերել ընկերությանը։ Ամեն 10 դոլար նվիրատվությունից հետո մասնակիցների թիվն ավելանում է 100 հոգով։ Աուկցիոնն ավարտվեց հունվարի 27-ին, և հաղթողը, ով ընտրվել էր պատահական թվերի համընկման միջոցով, հնարավորություն է ստանում ճաշել Միխայիլի հետ Նյու Յորքի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում։


Հավաքված ամբողջ գումարը կուղղվի «The Limitless Tomorrow» բարեգործական ֆոնդին։ Այդ ընկերությունն օգնություն է ցույց տալիս դպրոցականներին և ուսանողներին։

«Ես ուզում եմ լուրջ հարաբերություններ սկսել, չնայած որ իմ հայտնիությունը չթեթևացրեց ցուցակը։ Այդ պատճառով ես ավելի խելացի բան մտածեցի, քան աուկցիոնով ինձ վաճառելը»,-հայտարարում է 26-ամյա բժիշկը, ում Instagram-ն ունի ավելի քան 1,2 միլիոն հետևորդ։