Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ


12:00 , 27 հունվար, 2016

krakAraratnews.am-ը գրում է.

Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ: Նրանց ինքնությունը պարզվել է. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք էր ստացել նստատեղի շրջանում, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: