05:42 , 27 հունվար, 2016
2016 թ.–ի հունվարի 13–ին չինական Շենսի նահանգի ոստիկանները դադարեցրել են մի հանցավոր խմբավորման գործունեությունը։ Ճիշտ է, քրեական տարրերը ո՛չ գողացել էին ինչ-որ բան, ո՛չ էլ ինչ-որ մեկին սպանել, ուղղակի նրանք ուսանողների շրջանում բարձր տեխնոլոգիական ծածկաթղթիկներ (шпаргалка) էին բաժանում, որոնց շնորհիվ քննություններ հանձնելը խաղ ու պար էր դառնում։ Համեստ հաշվարկներով «հանցագործներն օգնել են ավելի քան 5000 ուսանողի և աշակերտի»։