Մևլութ Չավուշօղլուն Ռոբերտ Ուոլթերին նախապես շնորհել էր Թուրքիայի քաղաքացիություն, հետո նաև նվիրել բնակարան


17:57 , 26 հունվար, 2016
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ բրիտանացի զեկուցող Ռոբերտ Ուոլթերին նախապես շնորհել էր Թուրքիայի քաղաքացիություն, հետո նաև նվիրել բնակարան Բոդրումում՝ Միջերկրական ծովի ափին: Չնայած այսպիսի շքեղ նվերներին՝ Ռոբերտ Ուոլթերը չարդարացրեց սպասելիքները, չկարողացավ պաշտպանել հակահայկական բանաձևը և պարտվեց: Մևլութ Չավուշօղլուի խոստումը, որ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո Ուոլթերը կստանա Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի պաշտոն, հարցականի տակ է դրվում: