Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել


14:22 , 26 հունվար, 2016

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ հանդես չի եկել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ասել է Լավրովը: Նախարարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում ընդամենը մի քանի փաստաթուղթ կա:

Լավրովի խոսքով, 4-5, միգուցե 6 փաստաթուղթ կա, որոնք նախապատրաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների տարբեր փուլերում: Փաստաթղթերի նպատակն էր ընդունել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որպեսզի հետո դրանց հիման վրա խաղաղության համաձայնագիր ստորագրվեր, որն իրավաբանորեն պարտավորեցնող կլիներ: