Արդյո՞ք արդարացի է այն, որ հիմա ԵԽԽՎ-ում քննարկվում են Արցախին վերաբերող բանաձևի նախագծեր


14:30 , 26 հունվար, 2016
Արդյո՞ք արդարացի կամ ժողովրդավարական է այն, որ հիմա ԵԽԽՎ-ում քննարկվում են Արցախին վերաբերող բանաձևի նախագծեր, սակայն ԵԽԽՎ-ն չի ապահովել Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն այդ քվերակություններին:
Ինչո՞ւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսին կամ Կոսովոյին առնչվող խնդիրների քննարկման ժամանակ նույն ԵԽԽՎ-ն թույլատրում էր նրանց ներկայացուցիչների մասնակցությունը, իսկ Արցախի դեպքում դա հնարավոր չէ...
Ցավոք, ԵԽԽՎ կողմից չեն պահպանվում անգամ իր իսկ սահմանած սկզբունքները, ինչը խոսում է կառույցի բարեփոխման անհրաժեշտության մասին...