06:24 , 26 հունվար, 2016Հարգելի՛ «Երևան Ջուր», բարձրաձայնում եմ առաջին և վերջին անգամ. վերանայեք ձեր աշխատանքները, արդեն երիկամ չի մնացել, ամբողջությամբ ավազ է, բայց դա դեռ ինձ համար այդքան մտածելու տեղիք չի տալիս, որքան այն, երբ երեխաս ստիպված պետք է լողանա այս ավազաջրի մեջ և սնվի այս ջրով լվացված սնունդով: Շաբաթը մեկ մի 30 րոպեով անջատում եք, հետո միացնում, և մի 4-5 օր պետք է այսպես ավազ լինի, հետո մինչև մաքրվում է, նորից կտրում եք, և այսպես արդեն մեկ տարի, ինչքա՞ն կարելի է, առողջություննե՞րս եք փորձում, թե՞ մեր նյարդերը։ Հրապարակայնորեն հայտարարում եմ, եթե այսպես շարունակվի, ես ջրի համար գումար այլևս չեմ վճարելու, սա ամենամեղմ պատիժն է...